ԱՄՆ-ում մահացել է հայտնի դերասանուհի, երգչուհի և կոմպոզիտոր, Օսկարի դափնեկիր և երկու 2 Ոսկե Գլոբուսի մրցանակակիր Կարեն Բլեկը:
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա ամուսինը` Սթիվեն Էկելբերին: Դերասանուհին մահացել է 74 տարեկանում՝ քաղցկեղից:
«Խորապես ցավում եմ, որ իմ կինն ու լավագույն ընկերը` Կարեն Բլեկը, մահացել է: Շնորհակալություն բոլոր աղոթքների և սիրո համար, որոնք մեծ դեր են ունեցել նրա և ինձ համար»,- գրել է ամուսինը:










































