Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր վրացական ԶԼՄ-ներին հայտնել է, որ արշավի է պատրաստվում դեպի Էգրիսի լեռներում գտնվող Տոբավարչխիլի լիճ (գտնվում է 2650 մետր բարձրության վրա):
«Վերջին 10 ամիսներին նստում եմ աշխատասենյակում և ատում դա, քանի որ չկա ոչինչ ավելի վատ»,- հայտարարել է պետության ղեկավարը: Այս մասին հայտնում է rusnovosti.ru-ն:
Կա լեգենդ, համաձայն որի՝ լճի ջրերում լողալիս կամ այնտեղ որևէ իր թողնելիս, պարտադիր անձրև է տեղում:
Ճանապարհը դեպի լիճ բաժանվում է մի քանի մակարդակի՝ մինչև 1200 մետր (լայնատերև անտառ), մինչև 2100 մետր (փշատերև անտառ), այնուհետև գալիս են մերձալպյան և ալպյան մարգագետինները:









































