Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մասին ֆիլմում դերակատարման հավակնորդների ցուցակում միայն աստղային անուններ են՝ հայտնում է MigNews-ը:
Հայտնի է, որ Բեռլուսկոնիի դերի համար հավակնորդների շարքում դեռևս առաջատար է Ջեք Նիքոլսոնը: Դերին հավակնում են նաև Դասթին Հոֆմանը, Ռոբերտ դե Նիրոն և Հարվի Քեյթելը: Բացի այդ, պոտենցիալ թեկնածուներ են համարվում Ալ Պաչինոն, Թոմ Հենքսը, ինչպես նաև Էնթոնի Հոփկինսը, Շոն Քոներն ու նույնիսկ Առնոլդ Շվարցենեգերը:
«Mediaset-ի ֆինանսական խարդախությանը վերաբերող գործընթացը և վերջնական դատավճռից հետո ժողովրդին հղված ուղերձը միայն մեկն է քաղաքական կարիերայի վերջին գլուխներից, որն արժանի է մեծ էկրանից ցուցադրվելու»,- ասվում է նախագծի կայքում:
Ի դեպ, Իտալիայում Բեռլուսկոնիի մասին արդեն 5 վավերագրական ֆիլմ է նկարահանվել:








































