ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի հայտարարել է, որ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին իր ծառայությունների համար կպարգևատրի երկրի երկու բարձրագույն պարգևներից մեկով՝ Ազատության նախագահական մեդալով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Սպիտակ տանը:
ԱՄՆ 42-րդ նախագահ Քլինթոնը երկիրը ղեկավարել է 1993-2001 թվականներին: Նախագահական երկու ժամկետներից հետո նա հիմնադրել է իր ազգանունը կրող հիմնադրամը, որը զբաղվում է ողջ աշխարհում շրջակա միջավայրի պահպանությամբ և առողջապահության բարելավմամբ:
Օբաման զանգահարել է նաև նախագահի պաշտոնում Քլինթոնի իրավահաջորդ Ջորջ Բուշ-կրտսերին, ով օգոստոսի 6-ին ենթարկվել է սրտի զարկերակից տրոմբի հեռացման վիրահատության: Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին: Նրա խոսքով՝ Բուշն ապաքինվում է, և Օբաման նրան առողջություն է մաղթել:










































