Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են ահաբեկիչների ձերբակալման մասին, որոնց պատճառով Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տարբեր երկրների դեսպանություններ են փակվել: Այս մասին հայտնում է Al-Arabiya-ն:
Հեռուստաալիքի տվյալներով՝ նրանք հանդիսանում են «Ալ-Կաիդա»-ի անդամներ: Հաղորդվում է, որ երկու ձերբակալվածներից առգրավվել են նրանց մտադրությունը հաստատող տեղեկություններ պարունակող համակարգիչներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մի շարք երկրների իշխանությունները փակել են իրենց դեսպանատները Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, քանի որ ամերիկյան հետախուզությունը որսացել է «Ալ-Կաիդա»-ի ղեկավար օղակի ներկայացուցիչների բանակցությունները, որոնցում խոսքը եղել է ինչ-որ օտարերկրյա դեսպանության դեմ դավադրության մասին:









































