Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Գևորգը հարևանուհուն ծեծի ենթարկելով պայքարում էր մարմնավաճառության դեմ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ ավարտվել է Գևորգ Գևորգյանի գործի դատական քննությունը:

33-ամյա Գևորգի հարևանուհի Հերմինեն 2013 թվականի հունվարի 13-ին ոստիկանությունում հայտարարություն էր տվել, թե իրենց շենքի բնակիչ Գևորգ Գևորգյանը երեկոյան մտել է իր բնակարան, ծեծի ենթարկել իրեն ու պատճառել մարմնական վնասվածք:

Հունվարի 14-ին Հերմինեն նոր, ավելի ծավալուն հաղորդում է տվել ոստիկանությունում: Նա հայտնել է, թե հարևան Գևորգը, իմանալով, որ ինքը զբաղվում է մարմնավաճառությամբ, 2012 թվականի հոկտեմբերից սկսած՝ պարբերաբար իրեն հանդիպել է շենքի մուտքում կամ այցելել է իր բնակարան, սպառնացել, թե մարմնական վնասվածքներ կպատճառի իրեն ու իր երկու անչափահաս երեխաներին, խնդիրներ կառաջացնի իր համար, եթե ինքը նրան կանխիկ գումար չտա:

Ինքը, մտածելով, թե անպաշտպան է, ապրում է երկու երեխաների հետ, իսկ Գևորգը նախկինում դատվել է դանակահարության ու ավազակության համար, կարող է վնասել իրեն, իրագործել սպառնալիքները, պարբերաբար Գևորգին տվել է 3-ից 5 հազար դրամ, լիցքավորման քարտեր, որոնք փոխանցել է անձամբ կամ դստեր միջոցով:

Ըստ Հերմինեի՝ մի անգամ էլ Գևորգն իրենից գումար է պահանջել խաղատուն գնալու համար, իսկ երբ ինքը հրաժարվել է տալ՝ պատճառաբանելով, թե գումար չունի, Գևորգը պահանջել ու վերցրել է իր ոսկե մատանին:

Հերմինեի հաղորդման համաձայն՝ 2013 թվականի հունվարի 11-ին Գևորգը հերթական անգամ իր տուն է մտել, գումար պահանջել, սակայն ինքը չի տվել:

Երկու օր անց՝ հունվարի 13-ի երեկոյան, Գևորգը դարձյալ մտել է իր բնակարան, հայհոյանքներ տվել, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ծեծել է նաև այդ պահին իր տանը գտնվող ընկերուհուն:

Գևորգ Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել շորթման ու տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով և 118 հոդվածով:

Գևորգյանը շորթման մասով իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ ծեծի մասով էլ մեղավոր է ճանաչել մասնակիորեն:

Ըստ Գևորգի՝ նախկինում ինքը դատված է եղել, ազատություն է դուրս եկել 2012 թվականի մայիսի 23-ին: Աշխատելու նպատակով մեկնել է Մոսկվա, մոտ երեք ամիս անց վերադարձել է Հայաստան:

Տուժող Հերմինեին ճանաչել է մանկուց: Նրա երեխաների հետ եղել է լավ հարաբերությունների մեջ:

2012 թվականի հոկտեմբերի 20-23-ն ընկած ժամանակահատվածում Հերմինեն, իմանալով, որ ինքը լուսանկարչական ապարատ ունի, խնդրել է այն վաճառել, որպեսզի ծննդյան օրվա առթիվ նվիրի երեխային: Ինքը համաձայնել է ապարատը վաճառել 30 հազար դրամով: Պայմանավորվել են, որ Հերմինեն այդ գումարը կվճարի մաս-մաս:

Այնուհետև նոյեմբերին Հերմինեն մեծ աղջկա համար գնել է իր բջջային հեռախոսը՝ 40 հազար դրամով: Այդ գումարը Հերմինեն վճարել է մինչև 2012 թվականի դեկտեմբերի 25-ը:

Դեկտեմբերի 29-ին Հերմինեի տանն է եղել նրա մարմնավաճառ ընկերուհին: Ինքը նախապես նրան զգուշացրել էր, որ մարմնավաճառ ընկերուհիներին տուն չթողնի, քանի որ նրանց հետ շենք էին գալիս անծանոթ տղաներ՝ ոգելից խմիչք օգտագործած վիճակում:

2013 թվականի հունվարի 10-ին ինքը մտել է Հերմինեի տուն, զայրացած պահանջել, որ մարմնավաճառ ընկերուհուն հանի տանից, ուղարկի այնտեղ, որտեղից եկել է, հակառակ դեպքում ինքն իր ձեռքով նրան դուրս կշպրտի:

Հաջորդ օրը իր ընկերուհու հեռախոսին զանգել են ու Սևանի գաղութում գտնվող Արտյոմի անունից իրեն ասել, որ Հերմինեին նեղություն չտա: Ինքը բացատրել է, որ Հերմինեն զբաղվում է մարմնավաճառությամբ:

Հետո անջատել է հեռախոսը, զայրացած գնացել Հերմինեի տուն: Նրա ձեռքից բռնելով՝ նստեցրել է բազկաթոռին, հարցրել, թե ինչու պիտի իրեն զանգեն Սևանի գաղութից ու պահանջեն, որ նրան նեղություն չտա, թույլ տա, որ նա զբաղվի մարմնավաճառությամբ: Հերմինեն ասել է, թե Արտյոմին չի ճանաչում:

Հերմինեի ընկերուհին փորձել է միջամտել իրենց վիճաբանությանը, իր ոտքը դիպել է նրա ոտքին: Այդ ժամանակ տուն են մտել Հերմինեի աղջիկները: Մեծը հեռախոսը տվել է իրեն, Սևանի գաղութից խոսել է Արտյոմը: Հերմինեն այդ ժամանակ լաց է եղել:

Ինքը հեռախոսը ձեռքին դուրս է եկել բակ, ոստիկանները մոտեցել են իրեն, հայտնել, թե Հերմինեի ահազանգով են եկել:

Հունվարի 13-ին իրեն ձերբակալել են: Ինչ վերաբերում է ոսկե մատանուն, որ Հերմինեի ասելով՝ իբր, նա տվել է իր սպառնալիքներից վախենալով, ապա դա սուտ է, Հերմինեն այդ մատանին նվիրել է իր կնոջը՝ ամուսնության առթիվ:

Նախաքննության ժամանակ Գևորգի հետ առերես հարցաքննության ժամանակ Հերմինեի դուստրը պնդել է, թե մայրն իր ներկայությամբ Գևորգին փող չի տվել, բայց երբ Գևորգն իրենց տուն է մտել, մայրը գույնը գցել է: Հերմինեն էլ ասել է, թե երբ ինքը տեղ էր գնում, շենքի մոտ տեսնում էր Գևորգին ու վախենում էր նրա տեսքից:

Ընդհանուր իրավասության դատարանում տուժող Հերմինեն հայտնել է, թե Գևորգը շուտ-շուտ էր գնում իրենց տուն, ինքը նրանից գնել էր լուսանկարչական ապարատ ու բջջային հեռախոս, պայմանավորվել, որ գումարները մաս-մաս կվճարի: Իմանալով, որ Գևորգն ամուսնացել է, նրա կնոջն ինքը նվիրել է ոսկե մատանի: Նախաքննության ժամանակ ճիշտ չի ասել, թե մատանին Գևորգին է տվել նրա սպառնալիքների պատճառով:

Հերմինեն դատարանում նշել է նաև, թե Գևորգին փող էր տալիս, որովհետև նա 4 անգամ դատապարտվել էր ազատազրկման, ինքը նրանից վախենում էր. Գևորգն ամեն անգամ կրկնում էր, թե իրենց շենքից կվտարի:

Հերմինեի ընկերուհին հայտնել է, թե Հերմինեն ճանաչել է Սևանի գաղութի կալանավոր Արտյոմին, իր իմանալով՝ ցանկացել է ամուսնանալ նրա հետ:

Ընդհանուր իրավասության դատարանը դատավճռում եզրահանգել է. «Փաստորեն, տուժողի ցուցմունքներն ինքնին վկայում են տուժողի գիտակցության և մտադրությունների մասին, այն, որ տուժողը հասկանալով, որ ոչ բարոյական վարքագիծ է դրսևորում և մտածում էր, որ դրա մասին իմանում է Գևորգը, վախ, անհանգստություն է զգացել: Սակայն դրանք չեն նշանակում, որ այդ վախը և անհանգստանալու պատճառը Գևորգի սպառնալիքներն են, այն էլ՝ բռնության գործադրման սպառնալիքը…»:

Անհարթ ձևակերպված այս միտքը զարգացվել է գլխավոր եզրահանգման մեջ. «Փաստորեն, գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց, որը կհաստատեր, թե տուժողը ամբաստանյալին գումարներ է տվել վերջինիս կողմից բռնության գործադրման սպառնալիքի ու վախի ազդեցությամբ: Ավելին, գործով հարցաքննված վկաներից ոչ ոք, այդ թվում՝ տուժողի աղջիկները, չեն հաստատել այնպիսի հանգամանք, որ Գևորգ Գևորգյանը տուժողին բռնության գործադրման սպառնալիքներ է տվել… Դատարանը գտնում է, որ Գևորգ Գևորգյանի արարքում բացակայում է շորթման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշները, հետևաբար նաև՝ հանցակազմը»:

Ընդհանուր իրավասության դատարանը շորթման մասով արդարացրել է Գևորգ Գևորգյանին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով Գևորգ Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 100 հազար դրամ տուգանքի: Գևորգյանին անհապաղ ազատ են արձակել դատարանի դահլիճում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում