ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չեղյալ է հայտարարվել ոչ միայն ԿՀՎ նախին գործակալ Էդվարդ Սնոուդենի գործի պատճառով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնիին:
Նրա խոսքերով՝ Սնոուդենի գործը միայն մեկն է այն բազմաթիվ գործոններից, որոնք դրդել են Օբամային հրաժարվելՊուտինի հետ հանդիպումից: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Օբաման չեղյալ է հայտարարել սեպտեմբերին Մոսկվայում կայանալիք հանդիպումը Պուտինի հետ:








































