Ցյուրիխից ոչ հեռու գտնվող Բրեմգարտեն քաղաքում փախստականների նոր կենտրոն է բացվել: Դրանից հետո տեղի իշխանությունները հաղորդել են, որ փախստականներին արգելվում է հայտնվել 32, այսպես կոչված, «առանձնահատուկ գոտիներում»:
Գերմանական ARD հեռուստաալիքի եթերում քաղաքապետ Ռայմոնդ Թելենբախը հայտարարել է, որ նման միջոցառումները ձեռք են առնվել անվտանգության նկատառումներից ելնելով, որպեսզի խուսափեն բախումներից և կանխեն թմրանյութերի օգտագործումը:
Սակայն շվեյցարական ոչ պետական խորհրդի ներկայացուցիչը նշել է, որ այդ սահմանափակումներն անհանդուրժողական ու անմարդասիրական են:








































