Ոստիկաններն այսօր քաղաքապետարանի դիմացից բերման ենթարկեցին ևս մի ակտիվիստի: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի պնդմամբ՝ ակտիվիստը խախտել էր ոստիկանների պահանջը և փչացրել հանրային տարածքը: Նրա խոսքով՝ կա տեսագրություն, որում երևում է, թե ինչպես է ակտիվիստը գիծ քաշում մեքենաների կանգառում, իսկ հետո գիծը ներկում սև գույնով:
Երիտասարդը հերքեց դա՝ ասելով, որ գծերը քաշել են ոչ թե ակտիվիստները, այլ ոստիկանները:
Մանրամասները տեսանյութում








































