«Ալ-Քաիդայի» եմենյան մասնաճյուղի ահաբեկիչները սովորել են ստեղծել պայթուցիկ սարքեր, որոնք ի վիճակի չէ հայտնաբերել անգամ առաջատար օդանավակայանների անվտանգության ծառայությունը: Այս մասին ասվում է Los Angeles Times-ի հոդվածում:
«Ալ-Քաիդան» ունի ռումբերի արտադրման համար անհրաժեշտ բոլոր հզորությունները, որոնք ի վիճակի են անցնել օդանավակայանում բոլոր ստուգումները: Դա տխրեցնում է»,- պարբերականին հայտարարել է «Վերջին ապաստան: Եմեն, «Ալ-Քաիդան» ու ԱՄՆ-ի հետ պատերազմը Արաբական թերակզղում» գրքի հեղինակ Գրեգորի Ջոնսենը:
Ջոնսենի կարծիքով՝ «Ալ-Քաիդան» օգտվում է Եմենի հյուսիսում որոշ ցեղերի աջակցությունից:












































