Վրացական «Ասավալ-դասավալի» թերթի աղբյուրները վստահեցնում են, որ Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով հոսպիտալացվել է և այժմ գտնվում է Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում:
Նշվում է, որ Բասը կոշտ խոսակցություն է ունեցել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ՝ պահանջելով ուժ չկիրառել ընդդիմադիրների նկատմամբ:
Թերթի աղբյուրն ընդգծում է, որ ԱՄՆ դեսպանին անձամբ է տեսել Թբիլիսիի Տաշքենդի փողոցի կլինիկայում:
ԱՄՆ դեսպանատունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը, իսկ կլինիկայում հրաժարվել են հաստատել կամ հերքել դա:
Հիշեցնենք, որ երեկ հատուկջոկատայինները Թբիլիսիում ռետինե փամփուշտների ու արցունքաբեր գազի միջոցով ցրել էին Հանրային հեռուստատեսության մոտ հավաքված ցուցարարներին: Սակայն դրանից հետո ցույցը վերսկսվել էր: