Մոսկվայից գործարարը, ով իր անունը գաղտնի է պահում, Իսրայելի հանգստյան «միլիոնատերերի գյուղում» վաճառում է 28 մլն դոլար արժողությամբ ոսկե պետքարանով շքեղ առանձնատունը: Այդ անշարժ գույքը ներկայում համարվում է ամենաթանկարժեք շենքը Իսրայելում՝ հաղորդում է Globes թերթը:
Առանձնատունը կառուցվել է ամենաքիչը երկու տարի առաջ: Նրա սեփականատերը երբեք այնտեղ մշտապես չի բնակվել, պարզապես ժամանակ առ ժամանակ ժամանել է՝ ընտանիքի հետ հանգստանալու:
Առանձնատունը վաճառվում է Versace-ի դիզայնի կահույքով, իսկ լոգարանն ու լվացարանը պատրաստված են մաքուր ոսկուց:










































