Անգլիայի Նորթհեմփթոն քաղաքի 11-ամյա աշակերտուհին հավակնում է երկրում իր տարիքի երեխաների շարքում ամենախելացի երեխայի կոչմանը: Այս մասին հայտնում է տեղական Northampton Chronicle & Echo կայքը:
Աղջկա ինտելեկտուալ հնարավորությունները գնահատվել են 162 բալ, ինչը գերազանցում է Ալբերտ Էյնշտեյնի, Սթիվեն Հոքինգի և Բիլ Գեյթսի 160 բալանոց ցուցանիշները:
Քերիս Կուկսամի-Փարնելը թեստավորում է անցել, և ինչպես պարզվել է՝ նա 20 բալով առաջ է հորից: Մասնագետների կարծիքով՝ աղջիկը մտնում է մարդկանց 0.004%-ի մեջ, ովքեր երբևէ 162 բալանոց արդյունք են դրսևորել Մենսի թեստով:









































