Այս գիշեր ԱՄՆ Տեխաս նահանգում մի տղամարդ կրակ է բացել՝ ցանկանալով իր նախկին ընկերուհու հետ մաքրել հաշիվները, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 4 մարդ, ևս 4 մարդ ծանր վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին հաղորդում է ABC News-ը՝ հղում կատարելով ոստիկանությունում իր աղբյուրին:
Կասկածյալը ներխուժել է Դալլասում իր նախկին սիրեցյալի բնակարան ու կրակ բացել ներկաների վրա: Զոհվել է 2 մարդ, ևս 2-ին ծանր վիճակով հոսպիտալացրել են: Քանի որ նախկին ընկերուհին տանը չի եղել, հրաձիգը մեկնել է Դեսոտո: Նրա կարծիքով՝ աղջիկը կարող էր այնտեղ գտնվել:
Մոտենալով տանը՝ նա գործի է դրել ինչ-որ պայթուցիկ սարք, ապա մտել է տուն ու սկսել կրակել ներկաների, այդ թվում՝ նախկին ընկերուհու վրա: Աղջկա վիճակի մասին տեղեկություններ չկան:
Ըստ CBS-ի՝ Դեսոտոյում զոհվել է 2 մարդ, ևս 2 մարդ տուժել է: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել «հրաձիգին»: Կատարվում է հետաքննություն:










































