ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանի դեմ կավատութան մասին գործը վարող քննիչները կարծում են, որ մեղադրյալը կենտրոնական ֆիգուր է եղել սեքս-երեկույթներում և չէր կարող չիմանալ, որ աղջիկները մարմնավաճառներ են, ինչպես ինքն է հայտարարում:
Քննության ընթացքի մասին որոշ մանրամասներ է հրապարակել Le Figaro-ն: Քննչական նյութերում ասվում է, որ Ստրոս Կանն անձամբ եղել է «երեկույթների թագավոր»: Դրանք կազմակերպվել են նրա կազմած գրաֆիկով:
Մասնակիցները Ստրոս Կանի հետ երեկույթները նկարագրել են որպես «պատերազմ՝ հատակին մի կույտ ներքնակներով», ինչպես նաև «սեքսի սպառում»: Երեկույթներին իր ծանոթներին հրավիրելիս նա խոստացել է «ընկերուհիների պատվիրակություն»:
Ընդհանուր առմամբ կավատության գործով անցնում է 13 մարդ: Սպասվում է, որ դատավարությունը կսկսվի 2014-ին: Ստրոս Կանը կավատության գործով ձերբակալվել է 2012-ի փետրվարին: Նա մեղադրվում է հանցավոր ցանց ստեղծելու մեջ:










































