«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ վաղը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն, որտեղ նախատեսված է հանդիպում իր պաշտոնակցի՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Ըստ մեր աղբյուրների՝ Վլադիմիր Գասպարյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի միջև լուրջ համագործակցության պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս հուլիսի սկզբին, երբ աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի ՆԳ նախարարը: Տեղեկությունների համաձայն, սակայն առաջիկա աշխատանքային հանդիպումը առավել բազմավեկտոր համագործակցության սկիզբ է դնելու:
Ի դեպ, հուլիսի 29-31-ին ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանը ՀՀ ոստիկանության մի քանի այլ պաշտոնյաների հետ մեկնել էր Սոչի՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության և ՀՀ ոստիկանության միավորված կոլեգիայի հերթական նիստին:
Պատահականությո՞ւն է արդյոք հանդիպումների այս հաջորդականությունը:










































