«Առաջին լրատվականն» այսօր տեղեկացրել էր, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանում է Իռլանդիա: Նա այցելությունից առաջ պատմել է իր իռլանդացի նախնիների մասին: Օբաման կնոջ հետ այցելելու է իռլանդական մի գյուղ, որտեղից են նրա մոր նախնիները: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
ԱՄՆ նախագահը պատմել է, որ փոքր գյուղում, որը կոչվում է Մանիգալ, ժամանակին ապրել են նրա մոր նախնիները: Այստեղից է եղել նրա մոր պապի պապը: Կոշկագործ Ֆելմոութ Քերնին գաղթել է Մանիգալից 1850 թ., որպեսզի փրկի իր ընտանիքը Իռլանդիայում այդ ժամանակ տիրող սովից: Այժմ այս գյուղում ապրում է 350 մարդ:
Հայտնի է, որ Օբամայի այցի կապակցությամբ այստեղ վերանորոգվել են շենքերը, փողոցները, բացվել է «Կաֆե Օբամա» սրճարանը: Սպիտակ տանն ասել են, թե իրենք ողջունում են տեղի բնակչության խանդավառությունը՝ կարծիք հայտնելով, որ Օբաման հնարավոր է՝ նրանց հետ մի գավաթ գարեջուր խմի: