Monday, 08 06 2026
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ

Եթե ուսման վարձավճարները չիջեցնեն, չի բացառվում, որ փոքրիկ կայծերը միանան և հրդեհ բռնկվի (տեսանյութ)

Ներազգային ազատագրական շարժման անդամներն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով կասեցնել մայիս ամսին ռեկտորների խորհրդի՝ վարձավճարների բարձրացման մասին որոշումը, ըստ որի՝ սեպտեմբերից բուհերի վարձավճարները կբարձրանան 80-200 հազարի չափով:

Ներազգային ազատագրական շարժման հիմնադիր Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք որպես խնդրի լուծման տարբերակ՝ առաջարկում են օրենք ընդունել բուհերին ոչ խոշոր հարկատու դարձնելու մասին:

Ի պատասխան բուհերի ռեկտորների հիմնավորումների, թե՝ սա կնպաստի դասախոսների աշխատավարձերի բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, Վահան Մարտիրոսյանը նշեց, որ չեն հավատում, թե կոռուպցիոն ռիսկերը կնվազեն, քանի որ արդարադատության համակարգում էլ բարեփոխումներ կատարվեցին, բայց որևէ բարելավում չեղավ:

Նա ասաց, որ ուսանողների, շարժման անդամների վրա ԿԳ նախարարությունից ճնշում կա: Շարժման անդամների ծնողներին, ովքեր դասախոս են, կանչել են, հեռացման դիմումը սեղանին դրել: Նա, սակայն, անուն-ազգանուններ չնշեց:

Իսկ այն, որ բուհի ռեկտորներն ասում են, թե բողոքի ակցիաները ուսանողները չեն անում, այլ ՀԿ-ների ներկայացուցիչները, Վահան Մարտիրոսյանը դա պայմանավորեց նրանով, որ հիմա օգոստոս ամիսն է, և ուսանողների մեծ մասը քաղաքում չէ, արձակուրդում է. «Հուսով եմ՝ օգոստոսին մենք ավելի լայնածավալ բողոքի ակցիա կանցկացնենք»:

Արդյոք ՀՀԿ ուսանողական խորհուրդները կթողնե՞ն, որ բողոքի ակցիաներ լինեն, հնարավո՞ր է՝ չթողնեն դասադուլ կազմակերպել, Վ. Մարտիրոսյանը նշեց, որ այսօր ԶԼՄ-ներն այնպես են աշխատում, որ եթե նման բան լինի, կբարձրաձայնվի, կհրապարակվի, իսկ ուսխորհրդի նախագահը Հանրապետականից կլինի, թե «Ալ-Քաիդայից»՝ այս դեպքում կարևոր չէ:

«Կասեցում» ցուցապաստառը վեր պարզած Մանուշակ Հախինյանը չգիտի՝ իր թոռները կկարողանա՞ն արդյոք սեպտեմբերից շարունակել ուսումը:

«Պահանջում ենք վարձավճարների կասեցում, քանի որ դրանք առանց այն էլ բարձր էին, իսկ հիմա առավել ևս բարձրացան: 80-200 դրամ ավելացումը յուրաքանչյուր ընտանիքի բյուջեից է գնում, սա հայ ընտանիքի համար կատաստրոֆա է՝ աշխատանք չլինելու պարագայում»,- վրոդովված ասաց նա՝ հավելելով, որ սեփական ժողովրդի հանդեպ նման տեռոր իրականացնելը ուղղակի հանցագործություն է:

«Առաջին լրատվական»-ի հարցին՝ արդյոք հնարավոր կլինի՞ ազդել որոշման վրա, Մանուշակ Հախինյանը պատասխանեց. «Եթե նույն տեմպերով շարունակվի, ճնշումը գուցե շատ ավելի մեծ կլինի կառավարության վրա, որովհետև տարերայնորեն հանրապետության տարբեր անկյուններում բողոքի ակցիաներ կան, և չի բացառվում, որ այդ փոքրիկ կայծերը միանան և հրդեհ բռնկվի: Եթե իրենք իրենց աթոռը պահպանելու մասին են մտածում, պետք է նաև մտածեն ժողովրդի հոգսերը մեղմելու մասին, չի կարելի ժողովրդին այս աստիճան ճնշել»:

Վահան Մարտիրոսանը բարձրախոսով հնչեցրեց իրենց պահանջը. «Ներազգային ազատագրական շարժումը ՀՀ ուսանողության անունից պահանջում է կասեցնել սույն թվականի մայիսին ռեկտորների խորհրդի կողմից ընդունված որոշումը, ըստ որի՝ նախատեսվում է բուհերի վարձավճարների 80-200 հազար դրամ բարձրացում: Մենք համարում ենք, որ այդ չհիմնավորված և հանցավոր որոշումը ուղղակիորեն հակասում է ՀՀ ազգային շահին, քանզի այն կհանդիսանա ավելի քան ծանր հարված ՀՀ շարքային քաղաքացու՝ առանց այն էլ ծանր կարգավիճակին: Օրեցօր աճող արտագաղթի պայմաններում դա ոչ այլ ինչ է, քան միտումնավոր ազգաոչնչացում, պահանջում ենք կասեցնել այդ որոշումը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում