Մինչ օրսԿասպից ծովի ադրբեջանական հատվածի «Շահ Դենիզ» գազակոնդենսատային հանքից արդյունահանվել է 43 միլիարդ խորանարդ մետր գազ։ Այս մասին, ինչպես հայտնում է Trend գործակալությունն, ասվում է BP-ի հաշվետվությունում, որը կազմվել է 2013-ի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանում գործունեության արդյունքներով:
Հաշվետվությունում նշվում է, որ մինչ օրս հանքավայրից արդյունահանվել է 11 մլն տոննա գազային կոնդենսատ:
«Շահ Դենիզի» պաշարները գնահատվում են 1.2 տրիլիոն խորանարդ մետր:
«Շահ Դենիզ» ծովային հանքավայրի մշակման պայմանագիրը ստրագրվել է 1996 թվականի հունիսի 4-ին: Համաձայնագրի մասնակիցներն են հանդիսանում BP-ն (օպերատոր)՝ 25.5տոկոս, Statoil-ը՝ 25.5 տոկոս, NICO-ն՝ 10 տոկոս, Total-ը՝ 10 տոկոս, Lukoil –ը՝ 10 տոկոս, TPAO –ն՝ 9 տոկոս, SOCAR –ը՝ 10 տոկոս:
Համաձայն հաշվետվության՝ մինչ օրս Կասպից ծովի ադրբեջանական հատվածում «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» նավթագազային հանքավայերերի բլոկից արդյունահանվել է 2.3 միլիարդ բարել նավթ:
Պայմանագրում գործարար մասնակցությունը բաշխված է հետևյալ կերպ ՝BP (օպերատոր«Ազերի-Չիրագ-Գյունեշլիում» )՝ 35,78 տոկոս, Chevron՝ 11,27 տոկոս, Inpex՝ 10,96 տոկոս, AzACG՝ 11,65 տոկոս, Statoil՝ 8,56 տոկոս, Exxon՝ 8 տոկոս, ТРАО՝ 6,75 տոկոս, Itocu՝ 4,3 տոկոս, ONGC ՝2,72 տոկոս:











































