Սիրիական բանակի հրամանատարությունում մտացածին են անվանել որոշ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ավտոշարասյան գնդակոծման մասին: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը: «Ճիշտ չէ այդ ամենը»,- գործակալությանը հայտնել է զինվորական հրամանատարության բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Մենք վաղուց սովորել ենք, որ Al-Arabiya-ն և այլ հեռուստաալիքներ, որոնք ֆինանսավորվում են Պարսից ծոցի արաբական երկրներից, կեղծ տեղեկատվություն են տարածում»,- հավելել է նա:
Նշենք, որ Ասադի ավտոշարասյան գնդակոծման մասին հայտնել էր Al-Arabiya-ն:











































