Aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր գիշերը ժամը 2-ի սահմաններում 22-ամյա Արմինե Ալիխանյանը կտրված թևով, ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության մեքենայով Իջևանի հիվանդանոցից տեղափոխվել է համալսարանական թիվ 1-ին հիվանդանոց:
Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Արտավազդ Սահակյանի և տրավմոտոլոգների համատեղ ջանքերով հաջողվել է Արմինեի պոկված ձեռքը վերականգնել:
Ծանր վիրահատությունից մի քանի ժամ անց Aravot.am-ի հետ զրույցում Արտավազդ Սահակյանն ասաց, որ «կրիտիկական» պահն արդեն անցել է և աղջկա մոտ արյան շրջանառությունն արդեն նորմալացել է: Բժիշկը պատմեց, որ Արմինեի ձեռքը վնասվել է երեկ գիշերը Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին, Սարի գյուղի հատվածում տեղի ունեցած վթարի արդյունքում: Բժիշկ Սահակյանի խոսքերով. «Արմինեի աջ ձեռքը, ամբողջ ուսագոտին ջնջխված էր, բազմաթիվ կոտրվածքներ ուներ անրակին, բազկոսկրին ինչպես նաև ծղիկ ոսկրին և ճաճանչոսկրին, արմունկային հոդի շրջանում նույնպես վնասվածք կար: Որտեղից էլ ձեռքը ամբողջությամբ պոկվել էր»:
Մանրամասները՝ aravot.am-ում









































