Ամերիկացին 2 օր լողալով հատել է լիճը՝ իր հետ քարշ տալով մեկ տոննա աղյուս: Ամերիկացու իրականացրած ակցիայի նպատակը բարեգործական Habitat for Humanity կազմակերպության համար միջոցների հավաքումն էր: Associated Press-ի փոխանցմամբ՝ կազմակերպությունը մատչելի բնակարաններ է կառուցում անապահով ընտանիքների համար ողջ աշխարհում:
Էքստերմալ լողորդը 51 ժամ լողացել է Միչիգանի և Կանադայի հետ սահմանին գտնվող Սենտ-Կլեր լճում՝ իր հետ քարշ տալով յուրաքանչյուրը կես տոննա քաշով աղյուսներով բեռնված երկու նավակներ:
Ջիմ Դրայերն իր նպատակը սկսել էր իրագործել դեռևս երկուշաբթի: Նա շարժվել է ծրագրվածից դանդաղ: Չորեքշաբթի հասել է Դեթրոյթ քաղաքի ափ:
Դրայերը նաև հայտարարել է, որ իր ակցիայով ցանկացել է խորհրդանշական աջակցություն ցուցաբերել Դեթրոյթին, որի իշխանությունները վերջերս հայտարարել էին քաղաքի սնանկացման մասին:









































