Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի բաղկացուցիչ մաս հանդիսացող «Ղազվին-Ռեշտ» երկաթուղու կառուցումը կավարտվի մինչև 2017 թվականի օգոստոսը։
Այդ մասին հայտարարել է Իրանի պլանավորման ու կառավարման կազմակերպության ղեկավար Մոհամմեդ Բագեր Նոբահթը։ Նրա խոսքերով՝ 164 կիլոմետր երկարությամբ երկաթուղու կառուցումը պետք է իրականացվի մինչև նախագահ Հասան Ռոհանիի նախագահական առաջին ժամկետի ավարտը։
Ռոհանին Իրանի նախագահի պաշտոնում 4 տարով ընտրվել է 2013 թվականին, և հաջորդ տարի Իրանում սպասվում են նախագահական ընտրություններ։









































