Wednesday, 17 06 2026
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ

Արցախի կառավարությունը հավանության է արժանացրել 2017թ. պետբյուջեի նախագիծը

Արցախի Հանրապետության կառավարությունը նոյեմբերի 18-ի նիստում, որը նախագահել է վարչապետ Արայիկ Հարությունյանը, հավանության է արժանացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Ըստ դրա՝ Արցախի Հանրապետության՝ 2017 թվականի համախմբված բյուջեն եկամուտների գծով կկազմի ավելի քան 89 մլրդ 789 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի)՝ ներառյալ Հայաստանի Հանրապետությունից ստացվող միջպետական վարկի գումարը: Բյուջետային ծախսերը գալիք տարում նախատեսվում են ավելի քան 95 մլրդ 299 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), իսկ պակասուրդը կկազմի 5 մլրդ 509 մլն դրամ: Ինչպես տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետբյուջեի նախագիծը պլանավորում է նաև Արցախի Հանրապետության համայնքն երի՝ 2017 թվականի բյուջեները, որոնք եկամուտների գծով կկազմեն 3 մլրդ 937 մլն դրամ (ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ 3 մլրդ 937 մլն դրամ: Ըստ նախագծի՝ 2017թ.-ին կանխատեսվում է ավելի քան 254 մլրդ դրամ համախառն ներքին արդյունք, որը կգերազանցի ընթացիկ տարվա ՀՆԱ-ն շուրջ 8 տոկոսով:

Ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, ըստ ոլորտների, ներկայացրել է որոշ մանրամասներ՝ հատկանշելով հիմնական փոփոխությունները և ավելացումները գործող պետբյուջեի համեմատ: Ֆինանսների նախարարը նշել է, որ բյուջեի ծախսային մասի զգալի աճն ուղղվելու է, մասնավորապես, որոշ ոլորտների հատկացումների ավելացմանը և նոր ծրագրերի իրագործմանը:

Անդրադառնալով քննարկվող գլխավոր ֆինանսական փաստաթղթին՝ բյուջե-2017թ.-ին՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այն նախագահի նախընտրական և կառավարության ծրագրերով ձևավորվող վերջին փաստաթուղթն է, որով հիմնականում իրագործվում են նախագահի նախընտրական ծրագրով վերջին տարիների ընթացքում գործադիր իշխանության առջև դրված առաջադրանքները:

«Հաշվի առնելով վերջին ամիսների ներդրումային ծրագրերը և առկա միտումները՝ ընթացիկ տարին կավարտենք ՀՆԱ-ի ավելի քան 8 տոկոս աճով՝ այն էլ համեստ հաշվարկներով: Տնտեսական զարգացման նույն տեմպը շարունակելու ենք հաջորդ տարի, մանավանդ որ որոշ ուղղություններում խոշոր ծրագրեր ենք իրականացնելու: Ինչ վերաբերում է բյուջեի եկամուտներին, ապա ըստ մեր կանխատեսումների՝ այդ ծրագրերի շնորհիվ ունենալու ենք սեփական եկամուտների շուրջ 17 տոկոս աճ՝ 2016թ.-ի համեմատ, ինչը հնարավորություն է տալու մեզ ավելացնել բյուջեի նաև ծախսային մասը»,- նշել է կառավարությ ան ղեկավարը:

Վարչապետ Հարությունյանը շեշտադրել է, որ պահպանվելու են սոցիալական բոլոր ծրագրերն ու դրանց ծավալները: Նա հակիրճ անդրադարձել է նաև նոր ծրագրերին՝ հատկանշելով, որ մոտ 200 մլն դրամ գումար է նախատեսվում պատերազմի առաջին և երկրորդ կարգի հաշմանդամների ընտանիքների կոմունալ որոշ վճարների փոխհատուցման համար:

Կառավարության հավանությանն է աժանացել ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԼՂՀ դատական օրենսգրքով դատավորների դասային աստիճաններ նախատեսված չեն՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի համապատասխան հոդվածների այն մասերը, համաձայն որոնց դատավորներին դասային աստիճանների համար տրվում են հավելավճարներ: Միաժամանակ սահմանվում է, որ ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց ոչ թե տրվում է, այլ կարող է տրվել հավելավճար:

Նիստի քննարկմանն էր դրվել «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթը: Դրա ներկայացումը նպատակ ունի պարտավորություններ կուտակած հարկ վճարողներին տույժերի և տուգանքների որոշակի մասից ազատման միջոցով հնարավորություն ընձեռնել նրանց շարունակելու իրենց բնականոն գործունեությունը և մարելու պետական բյուջեի հանդեպ ունեցած հարկային պարտավորությունները: Նախագծերի փաթեթով առաջարկվում է, մասնավորապես, պարտավորություններ կուտակած հարկ վճարողների հետ կնքել հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների մարման ժամանակացույց, ըստ որի՝ մարումներ կատարելու դեպքում հարկ վճարողները կազատվեն 90 տոկոս տույժերի և 60 տոկոս տուգանքների վճարման պարտավորությունից: Միաժամանակ, եթե հարկ վճարողի պարտավորությունների մասով առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը գտնվում է հարկադիր կատարման ընթացքում, ապա հար կ վճարողները կազատվեն նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերից: Ընդ որում՝ ժամանակացույցով հաստատված գումարների մարման ժամկետը կախված կլինի հարկ վճարողի պարտավորության գումարի մեծությունից. մինչև 8 մլն դրամ պարտավորության դեպքում ժամանակացույցը կկազմվի 8 ամսյա տևողությամբ, 8-30 մլն պարտավորության դեպքում՝ 12 ամսյա տևողությամբ, 30 մլն և ավելի պարտավորության դեպքում՝ 18 ամսյա տևողությամբ:

Օրենքների նախագծերով նախատեսվում է նաև 2009 թվականի հունվարի 1-ից հետո փաստացի գործունեություն չիրականացրած, գույք և եկամուտներ չունեցող հարկ վճարողներին ամբողջությամբ ազատել պարտավորությունների կատարումից՝ հաշվի առնելով այդ պարտավորությունների գանձման անհուսալիությունը:

Ֆինանսների փոխնախարար Արթուր Հարությունյանի խոսքով՝ նախագծով առաջարկվող արտոնություններից օգտվելու է շուրջ 4800 հարկ վճարող:

««Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Արտոնագրային վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է փոքր ձեռնարկատիրության համար սահմանել հարկման առավել պարզ մեխանիզմներ, մասնավորապես՝ օրենսդրությամբ արգելված գործունեություն հայտնաբերելու դեպքում սահմանել նվազագույն տուգանք` 3 մլն դրամի չափով: Բացի դրանից, փաթեթով առաջարկվում է նոր աշխատողի համար սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելը ևս դիտել որպես վարձու աշխատողի չձևակերպում` գրանցման հայտի հարկային մարմին ներկայացման ժամկետ սահմանելով մինչև տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը: Հաջորդ փոփոխությամբ նախատեսվում է հարկային գործակալի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից գույք և ապրանքներ ձեռք բերելու դեպքում ներկայացնել անձնավորված տեղեկություններ:

Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել նաև հիպոթեքային վարկի շրջանակում եկամտային հարկի վերադարձի մասով: Մասնավորապես՝

– վարձու աշխատողներին եկամտային հարկի վերադարձ կատարել, եթե գործատուն ամբողջությամբ կատարել է եկամտային հարկի (այդ թվում` եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների) գծով պարտավորությունները,

– սահմանել վերադարձվող գումարի առավելագույն շեմ` վարձու աշխատողների համար՝ եռամսյակի ընթացքում առավելագույնը 700 հազար, անհատ ձեռնարկատերերի համար` տարեկան 2,8 մլն դրամի չափով,

– վարկառուին և համավարկառուին վերադարձ իրականացնել միայն մեկ բնակարանի ձեռքբերմանը կամ մեկ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների դիմաց,

– եկամտային հարկի վերադարձ չիրականացնել, եթե բնակարանի ձեռքբերումից կամ բնակելի տան ավարտական ակտը և վկայականը ստանալու ամսաթվից սկսած` յուրաքանչյուր օրացուցային տարում վարկառուն առնվազն 183 օր փաստացի չի բնակվում տվյալ բնակարանում կամ այն հանձնել է վարձակալության կամ անհատույց օգտագործման՝ բացառությամբ մերձավոր ազգակցական կապի մեջ գտնվող անձանց տրամադրման դեպքերի:

«Հաստատագրված վճարների մասին» և ««Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում գործադիրն առաջարկել է ապրիլյան ռազմական գործողություններով պայմանավորված 2016 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար հաստատագրված և արտոնագրային վճարների մասով սահմանված արտոնության ժամկետը երկարաձգել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը, ինչը կշարունակի նպաստավոր պայմաններ ստեղծել փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար:

Կառավարությունն առաջարկել է նաև փոքր ձեռնարկատիրության ոլորտում մի շարք գործունեության տեսակներ հարկել հաստատագրված վճարների կամ արտոնագրային վճարների հարկման համակարգով, քանի որ ներկայումս այդ գործունեության տեսակները (թիթեղագործություն, զոդման, խառատի գործունեություն և այլն) հարկվում են հարկման ընդհանուր ռեժիմով` ավելացված արժեքի հարկով և շահութահարկով կամ եկամտային հարկով, ինչը բարդություններ է ստեղծում հարկ վճարողների կողմից հարկային հաշվառում իրականացնելու ընթացքում:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ԱԺ-ի կողմից օրենսդրական փաթեթի ընդունումից հետո փոփոխությունների մասին իրազեկել լայն հանրությանը, որովհետև դրանք կարևոր դեր ունեն և՛ հարկատուների բեռի թեթևացման, և՛ տնտեսական ակտիվությունը բարձրացնելու գործում:

Կառավարությունը հավանություն է տվել փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության 2017թ. ծրագրին: Այն ուղղված է նպաստելու հանրապետության հատկապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը: Ծրագրային միջոցառումների գերակշիռ մասը նպատակաուղղված է շրջաններում սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտներին աջակցության ցուցաբերմանը և, ընդհանուր առմամբ, տնտեսական և գործարար ակտիվության բարձրացմանը: Ծրագրով կարգավորվելու են նաև ՓՄՁ սուբյեկտներին ֆինանսական աջակցության ու վարկային ե րաշխավորությունների տրամադրման, հատկացված վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և մի շարք այլ հարցեր:

Կառավարության հավանությանն են արժանացել նաև հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2017թ. տարեկան ծրագիրը և դրանով նախատեսված միջոցառումների ցանկը: Իսկ հավանության արժանացած՝ ԼՂՀ զբաղվածության կարգավորման 2017թ. պետական ծրագրով և դրանով նախատեսված միջոցառումների ցանկով նախատեսվում է շարունակել լուծում տալ զբաղվածության պետական կարգավորման ոլորտում առաջացած հիմնախնդիրներին՝ նաև նոր ծրագրերի միջոցով:

Գործադիր մարմնի հավանությանն են արժանացել ԼՂՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2017թ. միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը, ինչպես նաև՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2017թ. պետական ծրագիրը: Վերջինս նպատակ ունի ամրապնդել բնակչության առողջությունը, ապահովել անհատի ներդաշնակ զարգացումը և բարձրացնել սպորտի դերը հասարակության շրջանում:

2017թ. գիտական, գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը, որոնք ևս արժանացել են կառավարության հավանությանը, ուղղված են հանրապետության գիտական և գիտատեխնիկական ներուժի զարգացմանը:

Նիստում հավանության արժանացած օրինագծերը և բյուջեի նախագիծն ուղեկցող փաստաթղթերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում