Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունը չարժե, որ նետվի ռուսական շուկա, քանի որ, նրա խոսքերով, այդ երկիրն ունի «մեռնող տնտեսություն», որը նաև ռեցեսիայի մեջ է:
«Փաստ է, որ առանց ռուսական շուկայի մենք շատ արագ կզարգանայինք»,- Interafax-ը մեջբերում է Սաակաշվիլիի խոսքերը:
«Մենք տնտեսական շուկաներ պետք է ունենանք բոլոր ուղղություններով՝ Եվրոպա, Ասիա, Մերձավոր Արևելք, Սևծովյան տարածաշրջան, որից հետո, որպես այլընտրանք, ինքնըստինքյան կբացվի նաև ռուսական շուկան»,- ասել է նախագահը՝ ընդգծելով, որ դրա համար «երկիրը պետք է դառնա մրցունակ»:










































