ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան մեկնաբանել է Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը, որն անցած շաբաթ հավանության է արժանացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, Բրայզան նշել է, որ չի հասկանում՝ ինչպես է Ռուսաստանը նման քայլ կատարել՝ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։
Նրա խոսքով՝ եթե Պուտինը ցանկանում է ապացուցել, որ հիմնական խաղացող է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, նման քայլեր չպետք է կատարի։
Բրայզան միևնույն ժամանակ Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղան և քննարկումներ սկսել։








































