Պատմաբան Լյուսի Ուորսլին անցած տարի ցնցել էր այն արտահայտությամբ, թե ինքը չափազանց կրթված է երեխա ունենալու համար: Եվ հնարավոր է, որ նա իրավացի է:
Ինչպես պարզել է նոր ուսումնասիրությունը՝ անպտղության և ինտելեկտի միջև հստակ փոխկապակցվածություն կա. խելացի կանայք հաճախ են որոշում երեխաներ չունենալ:
Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի գիտական աշխատակից Սաթոսի Կանաձավայի կողմից անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ IQ-ի մակարդակը 15 բալով ավելանալու դեպքում կնոջ մոտ նվազում է երեխա ունենալու ցանկությունը:
Ուորսլին միակ երեխաներ չունեցող խելացի կինը չէ: Նրանց թվում կարելի է նշել Հելեն Միրենին, Քեյթ Համբուլին, Օփրա Ուինֆրիին, Քեմերոն Դիասին, Եվա Մենդեսին:
«Ես ունեմ այն կյանքը, որով ապրում եմ, քանի որ երեխաներ չունեմ»,- մի անգամ հայտարարել է Քեմերոն Դիասը:
Հարկ է նշել, որ 45 տարեկան կանանց հինգից մեկը երեխաներ չունեն, իսկ կրթություն ստացած կանանց մոտ այդ ցուցանիշն աճում է 43 %-ով, գրում Mail Online-ը:








































