Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը սպասում է հինգերորդ սերնդի F-35 քիչ նկատելի կործանիչների մատակարարումների մեկնարկին։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը։ Նրա խոսքերով՝ առաջին երկու ինքնաթիռները ստանալու են մինչև 2018 թվականը։ Ընդհանուր առմամբ Թուրքիան ծրագրել է մոտ ժամանակներս գնել F-35 տիպի 24 ինքնաթիռ, իսկ ընդհանուր առմամբ՝ 100 հատ F-35 ինքնաթիռ։









































