Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է պետքարտուղարի պաշտոնում Հարավային Կարոլինայի նահանգապետ Նիկի Հեյլիի թեկնածությունը։
Այդ մասին հայտնել է Թրամփի անցումային թիմում հեռուստաալիքի աղբյուրը։ Ընդգծվում է, որ Հեյլին դիտարկվում է նաև Թրամփի վարչակազմում այլ պաշտոններում՝ չնայած նրան, որ Թրամփին չի աջակցել նախընտրական արշավի ժամանակ։
Թրամփն արդեն իսկ հանդիպումներ է ունեցել Հեյլիի, ինչպես նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի ու Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթի հետ։
Հեռուստաալիքն ընդգծում է, որ Հեյլին առաջին կին նահանգապետն է, որի արմատները Հյուսիսային Ամերիկայի բնիկներն են։ Նախընտրական արշավի ժամանակ Հեյլին քննադատել է Թրամփին, աջակցել է նրա մրցակից, Ֆլորիդան ներկայացնող սենատոր Մարկո Ռուբիոյին։ Նա միայն հոկտեմբերին է ասել, որ քվեարկելու է Թրամփի օգտին։











































