Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ։
Հանդիպման ժամանակ Թրամփն ու 92-ամյա Քիսինջերը, ով դիվանագիտական բարձրագույն պաշտոն է զբաղեցրել Ռիչարդ Նիքսոնի ու Ջերալդ Ֆորդի նախագահության ժամանակ, քննարկել են աշխարհի իրադարձությունները և մասնավորապես Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի ու ԵՄ-ի հետ հարաբերությունները։
Թրամփը հայտարարել է. «Ես խորին հարգանք եմ տածում Քիսինջերի հանդեպ և արժևորում եմ, որ նա ինձ հետ կիսվեց իր դատողություններով»։ Թրամփն ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվել է նոյեմբերի 8-ին, նրա երդմնակալությունը նշանակված է հաջորդ տարվա հունվարի 20-ին։





































