Գիտնականները պարզել են, որ օրգազմն ուղեղը մարզելու ավելի լավ միջոց է, քան խաչբառերը կամ այլ գլուխկոտրուկները: Այս մասին հաղորդում է Mail Online-ը:
Օրգազմի ժամանակ ուղեղի ակտիվությունը շատ բարձր է: Բացի այդ, այդ ժամանակ ակտիվանում են գլխուղեղի մակերեսի բջիջները, իսկ գլուխկոտրուկների լուծման դեպքում՝ միայն մի փոքր հատվածի բջիջները:
«Օրգազմի պահին մենք նկատում ենք արյան քանակի զգալի մեծացում, որը դեպի ուղեղ է «գնում»: Այսպիսով, ես ավելի քան վստահ եմ, որ նման զգացողություններն ավելի քան օգտակար են մարդու ուղեղի համար: Չէ՞ որ արյունը թթվածինը և սնուցիչ նյութերը տարածում է օրգանիզմում: Ուղեղը մարզող վարժությունները բարձրացնում են ուղեղի ակտիվությունը, սակայն միայն հարաբերականորեն տեղայնացված հատվածներում: Օրգազմն ամբողջությամբ է ակտիվացնում ուղեղը»,- ասել է պրոֆեսոր Բարի Կոմիսարուկը:







































