Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ գյուլենականների դեմ պայքարի շրջանակներում զինված ուժերից հեռացվել է 20.088 զինծառայող։
Ըշըքն այդ մասին հայտարարել է խորհրդարանում։ Նախարարը մանրամասնել է, որ նրանցից 16.423-ը կուրսանտներ են՝ հավելելով, որ ևս 2855 զինծառայողի հանդեպ հետաքննությունը շարունակվում է։
Ըշըքը հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված՝ ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերից հեռացվել կամ կալանավորվել է 150 գեներալ ու ծովակալ.
«Ցամաքային զորքերից հեռացվել է 2259 զինծառայող, որոնցից 87-ը գեներալ են, 184-ը՝ սպա, 446-ը՝ ենթասպա, 539-ը՝ սերժանտ։ Ռազմածովային ուժերից հեռացվել է 31 ծովակալ, 194 սպա, 135 ենթասպա, իսկ ռազմաօդային ուժերից՝ 32 գեներալ, 566 սպա, 173 ենթասպա»։
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Թուրքիայի զինված ուժերը կստանան ավելի քան 30.000 զինծառայող։










































