Հետազոտությունը ցույց է տվել, որ 50 տարեկանից հետո մարդը յուրաքանչյուր տարի ավելի երջանիկ է դառնում: Այս մասին հաղորդում է Live Science-ը:
ԱՄՆ-ում 340 հազար մարդու միջև իրականացված հեռախոսային հարցումը ցույց է տվել, որ 50 տարեկանից հետո մարդիկ ավելի երջանիկ են դառնում: 85 տարեկանում մարդն ավելի բավարարված է իրենով, քան 18 տարեկանում, երբ նա երիտասարդ և թարմ է:
«Հնարավոր է, այդ փոփոխությունները կապված են մեր կյանքում արժեքների վերագնահատման և աշխարհայացքի փոփոխության հետ, իսկ հնարավոր է՝ դա պայմանավորված է կենսաբանական գործընթացներով, օրինակ՝ էնդոկրին համակարգում տեղի ունեցող փոփոխություններով: Այս դեպքում ուղեղը մի քիմիական նյութ է արտադրում, որն ազդում է երջանկության զգացողության վրա»,- ասել է հոգեբանության պրոֆեսոր Արթուր Սթոունը:









































