ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դերասան Թոմ Հենքսին և երաժիշտ Բրյուս Սփրինգսթինին, Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսին և նրա տիկնոջը շնորհել է բարձրագույն քաղաքացիական պարգև։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում։
Ազատության նախագահական մեդալով պարգևատրվել է 21 մարդ, այդ թվում արվեստի հայտնի գործիչներ։ Մեդալներ կստանան նաև երգչուհի Դայանա Ռոսսը և Saturday Night Live հեռուստաշոուի պրոդյուսեր Լորն Մայլքզը։
Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա Սպիտակ տանը նոյեմբերի 22-ին։










































