Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, Հայաստանում վթարի է ենթարկվել Ռուսաստանի դեսպանության աշխատակիցը` զինվորական կցորդի օգնականը: Այս մասին գործակալությանը հայտնել են ՀՀ ճանապարհային ոստիկանությունում:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 22-ին Սպիտակ-Գյումրի մայրուղու վրա: Մեքենան, որում գտնվել է դիվանագետը, դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Գործակալության փոխանցմամբ, դիվանագետը եղել է անսթափ վիճակում: Նա ծանր վիճակում հոսպիտալացվել է Գյումրիի ռազմական հոսպիտալ: ՌԴ դեսպանատունը հրաժարվել է մենկաբանել այս տեղեկությունը: