Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլում հաղթահարելով Գյումրիի «Շիրակ»-ի արգելքը` Բելգրադի «Պարտիզան»-ը հանդիպեց Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեց»-ին:
Երկու խաղերի արդյունքում սերբերը պարտվեցին, ինչը վերջնականապես լցրեց երկրպագուների համբերության բաժակը: Ֆան շարժման ղեկավարը այդժամ իջավ խաղադաշտ ու թիմի ավագի ձեռքից պոկեց ավագի թևկապը:





































