ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ընտրություններում Դոնալդ Թրամփին պարտվելուց հետո չի ցանկացել տանից դուրս գալ։ Ինչպես հաղորդում է ABC News-ը, այս մասին Քլինթոնը հայտարարել է երեխաների պաշտպանությանը նվիրված միջոցառման ժամանակ։ Սա առաջին հանրային միջոցառումն է, որին նա մասնակցել է ընտրություններում պարտվելուց հետո։
«Խոստովանում եմ, որ ինձ համար այդքան էլ հեշտ չէր այստեղ գալ։ Անցած շաբաթ եղել են պահեր, երբ միակ բանը որ ցանկանում էի, կուչ գալն էր և տանից դուրս չգալը…Գիտեմ, որ վերջին ժամանակներս շատ մարդիկ հարցրել են իրենք իրենց՝ արդյոք Ամերիկան այն երկիրն է, որը պատկերացնում էինք։ Այս ընտրություններում տարանջատումը շատ խորն էր, բայց խնդրում եմ, լսե՛ք ինձ։ Հավատացե՛ք մեր երկրին, պայքարե՛ք մեր արժեքների համար և երբեք, երբեք մի՛ հուսահատվեք»,-հայտարարել է նախկին պետքարտուղարը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 8-ին։ Երկրի 45-րդ նախագահ է դարձել հանրապետական Դոնալդ Թրամփը, որի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017թ․ հունվարի 20-ին։
Hillary Clinton: “America is worth it. Our children are worth it. Believe in our country.” https://t.co/3g3fu56ElK https://t.co/RlgG14b6te
— ABC News Politics (@ABCPolitics) November 17, 2016










































