Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ մամուլում տեղ գտած մի հրապարակմանը այն մասին, որ կառավարությունը պետբյուջեից 191 միլիոնի հատկացնում է անում Տեղեկատվության և վերլուծության լրատվական ՊՈԱԿ-ին, որից 82 միլիոն դրամը օգտագործվում է սոցցանցերում գրառումներ կատարելու համար: Նրա խոսքով՝ 5480 հրապարակում է եղել:
Պատգամավորը, դիմելով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը խնդրեց, որ կառավարությունը հրապարակի այն մարդկանց անունները, որոնք արել են այդ հրապարակումները:
Դավիթ Հարությունյանի պատասխանը լսելուց հետո իր հարցը ձևակերպելուց առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, դիմելով Դավիթ Հարությունյանին, ասաց. «Ձեր գրգեված պատասխանն ինձ զարմացրեց: Զուրաբյանի ասածի մեջ ոչ մի բան չկար: Թունավորված պատասխան էր, չէի սպասում»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































