Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրության է պատրաստվում Հայաստանի քաղաքական դաշտը

Արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրության է պատրաստվում Հայաստանի քաղաքական դաշտը, այդ թվում` իշխանական ուժերը: Այդ հարցը հետաքրքրում է շատերին, ու թեև թվում է, որ իրականում դա ոչ մի նշանակություն չունի երկրի իրական խնդիրների լուծման տեսանկյունից, հատկապես սոցիալ-տնտեսական առումով, այդուհանդերձ պետք չէ միարժեք պնդել դա:

Խնդիրը նրանում է, որ Հայաստանում ընտրություն հասկացությունը տեղավորվում է այնպիսի «կանոնակարգի» մեջ, ընթանում է այնպիսի ավանդույթների շրջանակում, որ ենթադրում է տնտեսական կյանքի կտրուկ աշխուժացում: Ընտրությունը Հայաստանում հավասարազոր է կապիտալ ներդրումների: Դրանց էֆեկտը, իհարկե, լինում է կարճաժամկետ, իսկ հետո նույնիսկ սկսում են իրար հետևից անխուսափելիորեն ի հայտ գալ դեֆեկտները, բայց Հայաստանի տնտեսությունը այժմ այնպիսի վիճակում է, որ նույնիսկ այդ կարճաժամկետ էֆեկտով ներդրումները, որ կատարվում են Հայաստանում ընտրական համապետական պրոցեսների ընթացքում, կարող են լինել փրկօղակ բոլորի համար:

Հայաստանի կառավարությունը հարյուրավոր միլիոնների վարկեր է որոնում արտասահմանում և երկիրը թաղում պարտքերի ծանր բեռի տակ, իսկ այդ ժամանակամիջոցում երկրից հեռանում է Հայաստանի մեծահարուստների, այդ թվում և նույն կառավարության շատ բարձրաստիճան պաշտոնյաների կուտակած կապիտալը` արտերկրում վերածվելով անշարժ գույքի, բիզնեսների, այլ ճոխությունների: Եթե լինեն ընտրություններ, ապա այդ «արտահանվող» կապիտալի մի որոշ, և թերևս զգալի մասը կմնա Հայաստանում` ծառայելով թե՛ քարոզարշավներին, թե՛ նաև ընտրակաշառքների ինստիտուտին:

Այսինքն` գոնե ինչ-որ չափով երկիրը զերծ կմնա պարտքերի բեռից, հնարավորություն կլինի մի փոքր քիչ պարտքեր կուտակել, գոնե մի երկու-երեք ամսով ավելի քիչ պարտք: Իսկ այդ պարագայում երևի խոսքը գնում է մի քանի հարյուր միլիոնի մասին, որովհետև Հայաստանի իշխանության վերցրած պարտքերի դինամիկայից ակնհայտ է, որ կառավարությունը ամիսը մի քանի տասնյակ միլիոն արտաքին պարտք է կուտակում մեր պետության և քաղաքացիների գլխին: Այդպիսով, կարծես թե աներկբա է, որ ընտրությունները կարող են Հայաստանի քաղաքացիների համար ունենալ քիչ թե շատ դրական նշանակություն` այն իմաստով, որ մի քանի հարյուր միլիոնով կարող է հետ ընկնել արտաքին պարտքի կուտակման գործընթացը, ու նաև քաղաքացիները կարող են մի փոքր զգալ իրենց վրա ընտրությունների մեջ ներդրված փողից առաջացած տնտեսական փոքր աշխուժությունը:

Կարճաժամկետ լուծում է, ընդ որում` երկարաժամկետ, առնվազն մինչև հաջորդ ընտրություններ ընկած ժամանակահատվածով հետագա դեֆեկտների առաջացման ռեալ և թերևս անխուսափելի վտանգով, բայց ինչ արած` Հայաստանի տնտեսությունը հասել է այն վիճակին, որ նույնիսկ այդպիսի քայլերը դիտվում են կենսական անհրաժեշտություն: Ընդ որում` դրանք առաջին հերթին անհրաժեշտություն են հենց իշխանության համար, քանի որ ընտրական շրջանում կատարվող այդ «ներդրումների» միջոցով գոնե հնարավոր կլինի այդ երկու-երեք ամիսը թե՛ արտաքին պարտքի որոնումներից մի քիչ հանգստանալ, թեկուզ արտասահմանում, թե՛ հնարավորություն կլինի բնակչության համար մի քիչ սոցիալական հարցեր լուծել և թեթևացնել իրավիճակի լարվածությունը գոնե առժամանակ:

Ակնհայտ է, որ արտահերթ ընտրությունների անցկացմամբ ամենից շահագրգռվածը պետք է լինի իշխանությունը: Հետևաբար, հարցին` արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրությունը, թերևս ճիշտ կլինի, որ պատասխանի իշխանությունը, ու այդ պատասխանը պարունակի «արտահերթ» բառը: Այլապես, մեծ է հավանականությունը, որ սոցիալական և տնտեսական վիճակի վատթարացման ներկայիս տեմպերը ուղղակի իշխանությունից ավելի շուտ պատասխանեն այդ հարցին, ընդ որում` պատասխանեն «արտահերթ» բառով: Այսինքն` իշխանությունը կարծես թե չունի այլընտրանք` կամ ինքն է կազմակերպում արտահերթ ընտրություններ, շանս ունենալով որոշակիորեն պահպանել իրեն դրա միջոցով, կամ արտահերթ ընտրություններն են իշխանություն կազմակերպում, որևէ շանս չթողնելով իշխանությանը:

Դատելով իշխանության ներսում առկա խմորումներից` արտահերթի սպասումներն այնտեղ առկա են: Գուցե դրա պատճառն ամենևին էլ տնտեսական «էֆեկտը» չէ, ինչի մասին խոսեցի, այլ պարզապես իշխանությունը զգում է, որ արտաքին քաղաքականության առանցքային հարցի` Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում իրավիճակը կարող է ենթարկվել չնախատեսված սրման, ու դրան դիմագրավելու միակ ելքը մնա արտահերթ ընտրության միջոցով ժամանակ շահելը: Իսկ տնտեսական մասով իշխանությունը, թերևս, հույս ունի ինչ-որ կերպ պահել իրավիճակը և թույլ չտալ, որ այն հասնի կոլապսի և առաջացնի սոցիալական բունտ:

Շատ դժվար է ասել, թե իրականում ո՞րն է ավելի մեծ և ռեալ վտանգ ներկայացնում իշխանության համար` Ղարաբաղի հա՞րցը, թե՞ ներքին տնտեսա-քաղաքական վիճակը: Իշխանությունն էլ, թերևս, չունի այդ հարցի պատասխանը, ու դա է պատճառը, որ մտածելով արտահերթ զարգացումների հնարավորության մասին, իշխանությունն, այդուհանդերձ, փորձում է այդ հարցում նախաձեռնություն չցուցաբերել և սպասել դեպքերի ընթացքին, թեև կա դեպքերի ընթացքը, ընդ որում` Հայաստանի համար նպաստավոր ելքով փոխելու լավ հնարավորություն, եթե ներկայիս փուլում իշխանությունը ստանձնում է Հայաստանում առկա տնտեսա-քաղաքական իրավիճակը, ասենք, խորհրդարանի արտահերթ ընտրությամբ լիցքաթափելու և այդ միջոցով ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին` Ղարաբաղի հարցում առկա վտանգը, ճնշումները կամ հնարավոր ճնշումներն ու պահանջները էապես չեզոքացնելու պատասխանատվություն և համարձակություն:

Բայց ամբողջ խնդիրն այն է, թե իրականում իշխանությունը ինչ հերթականությամբ է դասավորում վտանգները` առաջինը պետությանը սպառնացող վտանգնե՞րն են դիտարկվում և որոնվում դրանցից ելքեր, թե՞ առաջինը դիտարկվում են իշխանությանը սպառնացող վտանգներն ու որոնվում են դրանց դեմն առնելու ձևեր: Մինչև այժմ, մեղմ ասած, մեծ են հիմքերը պնդելու, որ առաջնային դիտարկման առարկան իշխանությանը սպառնացող վտանգներն են, ինչի հետևանքն էլ ժամանակ շահելու, իսկ դրա հետևանքով էլ երկրի ռեսուրսները մաշելու քաղաքականությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում