Շատ ընկերությունների վիթխարի ցանցային ժողովրդականության պատճառը, ինչպես գրում են Պասկալ Պաուկները և Պիա Ռատցեսբերգերը գերմանական Sueddeutsche Zeitung պարբերականի էջերում, թաքնված է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի ոչ մեծ մռայլ հաստատությունում, որն ամբողջությամբ հագեցած է մոնիտորներով:
Դրանց առջև նստած մարդիկ գրանցվում են տարբեր սոցիալական ցանցերում, ինչպիսիք են, օրինակ, Facebook-ը կամ Twitter-ը, և պատվերով Like-եր դնում՝ դրանով իսկ բարձրացնելով որոշակի ընկերությունների ժողովրդականությունը:
15 դոլարի դիմաց հազարավոր Like-եր դնող ընկերության գործերը, ինչպես խոստովանել է ղեկավար Ռասելը, լավ են ընթանում:
Արդեն երկար տարիներ ընկերությունների խորհրդատուներն իրենց հաճախորդներին ասում են, որ նրանց ապագան ուղղակիորեն կախված է Facebook-ում բաժանորդների ու Like-երի քանակից:









































