ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարայնն, անդրադառնալով պատգամավոր ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանի նախօրեին հնչած ելույթին, որում առանց անուններ նշելու խոսել էր նաև բանակի հաշվին հարստացած 3-4 գեներալների մասին, նշեց. «Պատկան մարմիններն այդ երևույթները պետք է բացահայտեն, որպեսզի հանրության համար էլ ամեն ինչ պարզ լինի։ Եթե կան չարաշահումներ, դրանք պետք է մատուցվեն հանրությանը և այդ չարաշահումներ կատարող մարդիկ պետք է պատժվեն օրենքի ամենայն խստությամբ։ Այն բոլոր վնասները, որոնք եղել են, պետք է վերկանգնվեն․․․ Այն ձեռքը, որը գնում է դեպի բյուջե, պետք է կտրվի»։
Հիշեցնենք՝ ԱԺ-ում ելույթի ընթացքում պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը նշել էր, որ Աստված կպատժի բանակի հաշվին հարստացածներն: Իսկ լրագրողների հետ զրույցում, երբ Սարոյանին խնդրեցին անուններ նշել, թե ում մասին է խոսքը, նա ասաց․ «Սկի դատախազը ռիսկ չի անում անուն տա, ես որտեղի՞ց տամ»։
Մանրամասները՝ տեսանյութում:









































