ԱԺ այսօրվա նիստում ելույթ ունենալով՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց. «Թեպետ այս նախագծի անվանումն է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», սակայն սա ընդհանրապես կապ չունի ոչ մեր պաշտպանության հետ, ոչ էլ ընդհանրապես գաղափարի հետ: սա օրենք է, օրենքի նախագիծ է, իրոք մուրացկանության մասին: Սա է ամբողջ մեր հանրության ընկալումը:
Եթե այստեղ խոսում են ազգային տուրքի մասին, ապա այն չի կարող լինել բոլորի համար ընդամենը 1000 դրամ: Հայոց արքունիքի կանայք, երբ որ անհրաժեշտ էր լինում մասնակցել մեր պաշտպանությանը, մեր ժողովրդին պաշտպանել, ապա իրենց թանկարժեք զարդերը հանում, դնում էին սեղանին: Այսօրվա նորանշանակ նախարարի տիկինը, պարզվում է, մի քանի տարվա ընթացքում դարձել է միլիոնատեր: Այս միլիոնատեր տիկինը նույնպես պիտի վճարի ընդամնեը 1000 դրամ, և մեր բնակչության աղքատ խավը նույնպես պետք է մասնակցի և վճարի 1000 դրամ: Դուք հիմա ուզում եք ասել, որ սա ազգային տո՞ւրք է: Իհարկե սա ազգային տուրք չէ, սա մուրացկանություն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:




































