Tuesday, 30 06 2026
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը

Ուզում ենք, որ հանքարդյունաբերությունը զարգանա Հայաստանում, բայց նաև պահպանվի երկրի բնությունը. ԱՄՆ դեսպան

Հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունների զարգացումը Երևանում Միացյալ Նահանգների դեսպանության գլխավոր առաջնահերթություններից է: Դեսպանատունը վերջին մեկ տարվա ընթացքում Երևանում կազմակերպել է մի քանի առևտրային միջոցառում: Մասնավորապես, մարտ ամսին տեղի է ունեցել սեմինար՝ նվիրված հայ-ամերիկյան առևտրային կապերի ամրապնդմանը, մասնավորապես այն խնդրին, թե ինչպե՞ս կարող են հայ գործարարները ընդլայնել արտահանումը Միացյալ Նահանգներ՝ օգտվելով Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP) ծրագրից: Այս մասին այսօրվա համաժողովում հայտարարեց Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը:

Դեսպանը նշեց, որ մայիսին Հայաստան են եկել մի քանի ամերիկյան կազմակերպություններ՝ տեղի բիզնես-հնարավորությունները և ներդրումային միջավայրը ուսումնասիրելու համար: Մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերին, Նյու Յորքում տեղի էր ունեցել «Հայաստան ներդրումային համաժողովը», որին մասնակցում էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած ներդրողներ, ընկերությունների ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, փորձագետներ: Դեսպան Միլզը նույնպես ներկա է եղել այդ միջոցառմանը՝ խրախուսելու օտարերկրյա ընկերությունների ներդրումները Հայաստանում:

Այսօր ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը կենտրոնացել էր, մասնավորապես, Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման խնդրի վրա՝ Հայաստանի կառավարության հետ համատեղ կազմակերպելով «Ժամանակակից հանքարդյունաբերությունը Հայաստանում» բիզնես-համաժողովը: Ամերիկյան դեսպանատունը մտադիր է աջակցել հայկական և ամերիկյան ընկերություններին մեկտեղելու ջանքերը՝ հանքարդյունաբերությունը Հայաստանում կենսունակ դարձնելու համար:

Հանքարդյունաբերությունը, դեսպան Միլզի խոսքով, առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի տնտեսության մեջ և ունի մեծ ներուժ:

«Հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկն է, որը զգալի մասնաբաժին ունի երկրի ՀՆԱ-ում և արտահանման մեջ: Այս ոլորտն իրական հնարավորություններ ունի Հայաստանի համար, իսկ այդ հնարավորությունները սոսկ թղթի վրա ամրագրված գաղափարներ չեն. կան հանքարդյունաբերությամբ զբաղվող հաջողակ ձեռնարկություններ, որոնք արդեն գործում են և ձգտում ընդլայնել իրենց գործունեությունը: Մենք ուզում ենք, որ նրանք աճեն, զարգանան, բայց միաժամանակ պահպանվի երկրի բնական գեղեցկությունը, ներդրումներ կատարվեն այն համայնքներում, որտեղ իրականացնում են արդյունահանում, և ապահովվի աշխատուժի պաշտպանվածությունը:

Հանքարդյունահանումը կարող է հաջող ներդրում լինել և նաև մեծ շահույթ բերել Հայաստանի ժողովրդին, եթե այն կատարվի պատասխանատու ու թափանցիկ կերպով և միջազգային բնապահպանական ու սոցիալական ամենաբարձր նորմերին համահունչ: Կենսունակ հանքարդյունահանումը՝ նորագույն տեխնոլոգիաների ու սարքավորումների կիրառմամբ, անվտանգ կլինի հանքարդյունաբերության աշխատողների համար ու հնարավորություն կտա ապահովելու Հայաստանի բնության պահպանությունը»,- իր խոսքում նշեց դեսպան Ռիչարդ Միլզը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում