ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քվեարկել է Իրանի դեմ պատժամիջոցները 10 տարով երկարացնելու օգտին, հաղորդում է Reuters գործակալությունը։ Ոորոշմանը կողմ է քվեարկել 419 կոնգրեսական, դեմ՝ միայն մեկը։
Փաստաթուղթը ԱՄՆ նախագահին հնարավորություն է ընձեռնում սահմանափակումներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր մասնակից են Իրանում բալիստիկ հրթիռների մշակմանը և օժանդակում են ահաբեկչությանը։
Իրանի դեմ գործող պապտժամիջոցների ժամկետը լրանում է 2016թ․ վերջին, եթե չերկարաձգվեն։ Պատժամիջոցների երկարաձգումը պետք է հաստատվի նաև Սենատի և գործող նախագահ Բարաք Օբամայի կողմից։
Առաջին անգամ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ է սահմանել 1996թ․։ Դրանք ուղղված են երկրի միջուկային ներուժի զարգացումը զսպելուն և արգելում են ներդրումներ կատարել Իրանի էներգետիկ ոլորտում։




































