Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Սալեհը հրաժարվեց գնալ. Եմենում հարձակումներ են եղել դիվանագետների վրա

Երեկ Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը հրաժարվել է ստորագրել միջնորդների ներկայացրած ներեմենյան կարգավորման ծրագիրը, համաձայն որի, որոշ ժամանակ անց նա պետք է հրաժարական տար` ստանալով անձնական անձեռնմխելիության երաշխիքներ: Սակայն այդ ծրագիրը տապալվել է, ինչի մասին նախօրեին հայտնել են Պարսից ծոցի արաբական երկրների դիվանագետները, որոնց կողմից ներկայացվել է կարգավորման ծրագիրը:

Երեկ հարձակումներ են սկսվել դիվանագետների վրա: Օտարերկրյա հինգ դիվանագետի Եմենի մայրաքաղաքում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատնից հաջողվել է փրկել այն բանից հետո, երբ դեսպանատան վրա հարձակում են գործել Ալի Աբդալլահ Սալեհի կողմնակից զինվորականներն ու քաղաքացիական հագուստով մի քանի հարյուր մարդ: Դիվանագետների մեջ են եղել Պարսից ծոցի, ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչներ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:

Interfax-ը փոխանցում է, որ երեկ հարձակում է տեղի ունեցել Եմենում Չինաստանի դեսպանի ավտոշարասյան վրա: Հարձակվողները եղել են զինված: Ոստիկանությանը հաջողվել է հետ մղել հարձակումը: Դեսպանի վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

ԱՄՆ վարչակազմը ափսոսանք է հայտնել Սալեհի կողմից հաշտության համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելու փաստի առնչությամբ: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Քլինթոնը: Նա ասել է, որ Եմենի նախագահը «մեջքով է շրջվել իր պարտականություններին և անտեսել է սեփական ժողովրդի օրինական ցանկությունները»: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Քլինթոնը նաև ավելացրել է, թե խիստ վիրավորվել է, երբ իմացել է, որ Սալեհի կողմնակիցները շրջապատել են ԱՄԷ դեսպանատունը, որտեղ եղել են նաև ԱՄՆ դիվանագետներ:

Հիշեցնենք, որ Եմենում արդեն 3 ամսից ավելի շարունակվում են հակակառավարական ցույցերը գործող նախագահի հրաժարականի պահանջով: Հազարավոր մարդիկ զոհվել և վիրավորվել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում