Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է 2017 թվականի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը։
Այդ մասին հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բունդեսթագի արտաքին կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Նորբերտ Ռետգենը։ Հաղթանակի դեպքում դա կլինի Մերկելի կողմից երկրի կառավարության նախագահի պաշտոնում չորրորդ ժամկետը։
Ռետգենն ընդգծել է, որ Մերկելն արդեն իսկ վերջնականապես կողմնորոշվել է տվյալ հարցում և պատրաստ է իր ներդրումն ունենալ միջազգային օրակարգի ամրապնդման գործընթացում.
«Նա մասնակցելու է ընտրություններին և կգործի որպես պատասխանատու առաջնորդ»։









































