Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

1000 դրամի լյուստրացիա

Կասկած չկա, որ Հայաստանում ծավալված բուռն բանավեճը իշխանությունների նոր նախաձեռնության շուրջ, որի նպատակն է հայտարարվում զոհված կամ վիրավոր զինծառայողների ընտանիքներին արժանապատիվ հատուցում ապահովելը, ունենալու է իր հանգուցալուծումը, և այդ հանգուցալուծումը բոլոր դեպքերում լինելու է հանուն հայկական զինված ուժերի շարքերում հայկական պետականությունը պաշտպանող զինծառայողների: Ի վերջո, Հայաստանի հասարակությունը շատ հստակ տարբերակում է թացը չորից, կոմֆորտի մեջ թաթախված և բյուջեով սնվող չինովնիկներին դժվարին պայմաններում պետություն պահող մարտիկից:

Այս պատմությունն ունի մի ուրիշ երես, որը մի կողմից շատ քննարկված ու բոլորի համար էլ պարզ երես է, սակայն մյուս կողմից, ինչպես երևում է, ոչ այնքան խոր ընկալվող ու պատկերացվող: Դա Հայաստանում առկա ներքին ահռելի անվստահությունն է, որ առկա է ընդհանուր առմամբ իշխանություն-հասարակություն փոխհարաբերություններում, սակայն խորքային առումով ընդհանրապես պետական կյանքում, որի մաս ոչ միայն իշխանությունն է իր գույներով ու շերտերով, այլև հասարակությունը իր բազմազանությամբ: Մենք տեսել ենք անվստահության բազմաթիվ դեպքեր, եղել են առիթներ, ականատես ենք եղել դիմադրության, սակայն ինչով է առանձնահատուկ ներկայիս իրավիճակը: Առանձնահատուկ է նրանով, որ անվստահությունը գերակշռեց զինվորի, սպայի հանդեպ հասարակական հոգատարությանը, նվիրվածությանը:

Որևէ մեկը թող չկարծի, թե իշխանությունն է պահում բանակը: Բանակը պահել և պահում է հասարակությունը: Եվ այս իրողությամբ հանդերձ, հասարակության մի զգալի մասի մոտ այդ բանակի` իր իսկ շահած ու պահած բանակի անունից արված նախաձեռնությունը առաջացրեց ընդվզում: Սա էր ամենագլխավորը, ամենամտահոգիչը, որ մնալու է այս պատմությունից, որովհետև պարզվեց, որ անվստահությունը ավելի ծանր է կշռում հանրության մոտ, քան ամենամեծ կշիռ ունեցողը` բանակը, զինվորը: Եվ սա օբյեկտիվ իրականություն է, ոչ թե սուբյեկտիվ մեկնաբանությունների առիթ:

Խոսքը այն մասին չէ, որ եթե վաղը որևէ վտանգ սպառնա բանակին, բանակը կրկին չի լինելու ամենածանր կշռողը: Եվ վերջին հաշվով, այս ընդվզումն էլ հանուն բանակի է, հանուն բանակի թիկունքում լավ պետություն, արդյունավետ պետություն, ազնիվ պետություն ունենալու ձգտման, ինչը բանակի ամուր թիկունքի գրավականն է: Սակայն, բոլոր դեպքերում, անվստահության խնդիրը դրսևորվեց ծանրակշիռ թվացող մի իրողության ֆոնին, որի վրա հաշվարկ էր արել նաև իշխանությունը, նաև իշխանությունն էր հավատացած, որ բանակն այն ֆոնն է, որի առաջ անվստահության խնդիրը տեղի է տալու: Չտվեց, և սա լրջագույն ահազանգ է պետականության համար, այդ պետականությանը իշխող համակարգի հասցրած վնասի լրջագույն դրսևորում, ազդակ:

Ինչ մակարդակի է հասցրել համակարգը անվստահության առիթներն ու հիմքերը, որ դրանք չեն կորչում, չեն լղոզվում այնպիսի մի ֆոնի, որը թվում էր, թե կարող է ծածկել ամեն ինչ: Պարզվեց, որ ամեն ինչ վաղուց ծածկել է իշխող համակարգը` իր վարքով ու բարքով այնքան օտարվելով պետությունից, որ պետության ամենանվիրական կառույցներով այլևս չի կարող, ի վիճակի չէ ծածկել իր հանդեպ անվստահությունը, իր օտարվածությունը այդ պետությունից, այդ պետության խնդիրների հետ, այդ թվում բանակի խնդիրների հետ իր կապ չունենալը:

Այդ իմաստով, 1000 դրամի նախաձեռնությունն ունեցավ իշխանության լյուստրացիայի էֆեկտ, անվստահության հսկայական դոզայի լյուստրացիայի էֆեկտ, բացեց բոլոր շղարշները և հանեց բոլոր քողերը՝ միաժամանակ հնչեցնելով իսկապես ուժգին տագնապ: Անվստահության այն դոզան, որ իր կերպով ու քայլերով իշխող համակարգը ներարկել է պետականության մթնոլորտ, այլևս սպառնալիք է ազգային անվտանգությանը: Եվ հետևաբար, այդ անվստահությունը խորացնող որևէ քայլ, նշանակելու է ազգային անվտանգության սպառնալիքի խորացում, դեմքի ինչպիսի արտահայտությամբ էլ որ արվի այդ քայլը: Սրա մասին է պետք մտածել, ոչ թե 2017 թվականի վերարտադրության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում