ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում հազարավոր դպրոցականներ բողոքում են երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, գրում է The Wall Street Journal-ը։
Պետական և մասնավոր դպրոցների աշակերտները բողոքի երթ են կազմակերպել՝ վանկարկելով «Մենք չենք ընդունում նորընտիր նախագահին»։
Ակցիայի մասնակիցների մոտ եղել են «Իմ նախագահը չես», «Սերը հաղթում է» գրությամբ ցուցանակներ։ Ինչպես պնդում է մասնավոր դպրոցներից մեկի ներկայացուցիչը, բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 5000 աշակերտ։
Ցույցի մասնակիցները իրենց բողոքն են արտահայտել Թրամփի ծայրահեղական հռետորաբանության դեմ։ Դպրոցականներն իրենց աջակցությունն են հայտնել մուսուլմաններին և ներգաղթյալներին, որոնք դարձել են Թրամփի թիրախը։
















































