Այսօր ՀՀ Ազգային ժողովում պետք է քննարկվեր «Համաներման մասին» օրենքի նախագիծը, սակայն ինչպես արդեն տեղեկացրել էինք ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունների խորհրդակցությունից հետո այսօր կեսօրին որոշում է կայացվել օրենքի քննարկումը տեղափոխել չորեքշաբթի:
Հիշեցնենք,որ հիմք ընդունելով Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը՝ Սերժ Սարգսյանն մայիսի 20-ին դիմել է Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ: