Երկու ծեծկռտուքն էլ բավական է, որպեսզի դեռահաս տղայի մտավոր ունակությունները տուժեն: Այդ դեպքում ինտելեկտի ցուցանիշների նվազեցումը հավասար է դպրոցում ուսումնական մեկ տարի բաց թողնելում՝ պարզել են Ֆլորիդային համալսարանի գիտնականները: Աղջիկների դեպքում բավական է նույնիսկ մեկ ծեծկռտուքը՝ հայտնում է Medical News Today-ը:
Դեռահասության շրջանը ծայրաստիճան կարևոր է նյարդաբանական զարգացման համար: Այդ մասին են վկայում միջին և ավագ դպրոցի 20 հազար դպրոցականների շրջանում անցկացված հետազոտությունները:
Վաղուց հայտնի է, որ ֆիզիկական տրավմաները բացասական են ազդում մարդու հոգեկան վիճակի վրա: Մասնավորապես, այդ պատճառով վտանգավոր են սպորտի կոնտակտային տեսակները: Գլխի վնասվածքներն առաջացնում են ոչ միայն IQ-ի նվազում, այլև նյարդաբանական խնդիրներ: Բժիշկները հանդես են գալիս նույնիսկ ֆուտբոլի և գլխով գնդակին հարվածելու սովորույթի դեմ։








































